«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ»
հասարակական կազմակերպություն
Մենք կոչված ենք փոխելու աշխարհը: Մեր կազմակերպությունը գոյություն կունենա և կգործի այնքան ժամանակ, քանի դեռ մեր հասարակությանը բնորոշ կլինեն անտարբերությունն ու մերժողականությունը:
Մեր առաքելությունն է.
ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և նրանց ընտանիքների կյանքի որակի բարելավում` ինքնօգնության և փոխօգնության շարժման հզորացում, ՄԻԱՎ դրական հանրույթի համախմբվածության և մասնագիտական որակների բարձրացման ճանապարհով, սոցիալական, հոգեբանական և իրավաբանական աջակցության ցուցաբերման, ինչպես նաև բուժման, ախտորոշման և կանխարգելման համընդանուր մատչելիության բարձրացման միջոցով:
Գործունեության հիմնական ուղղություններ
- ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց խնամքի և աջակցության տրամադրում
- Մարդու իրավունքների պաշտպանություն
- Բուժման, հետազոտության և կանխարգելման համընդհանուր հասանելիության ջատագովություն
- ՄԻԱՎ վարակի կանխարգելում բնակչության առավել խոցելի խմբերի շրջանում
Մատուցվող ծառայություններ
- Հավասարը-հավասարին խորհրդատվություն
- Սոցիալական աջակցություն
- Հոգեբանական աջակցություն
- Հոգևոր աջակցություն
- Իրավական հարցերի շուրջ խորհրդատվություն
- Շահերի պաշտպանություն տարբեր հաստատություններում
- Մարդասիրական օգնության տրամադրում. սնունդ, հագուստ, դպրոցական պարագաներ
- Բուժման կարգապահությունը խթանելուն ուղղված միջոցառումներ
- Փոխօգնության խմբերի հանդիպումների իրականացում
- Վարժանքներ և կրթական այլ նախաձեռնություններ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և նրանց ընտանիքների անդամների, կազմակերպության անդամների և բնակչության լայն շրջանակների համար
- ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել խոցելի խմբերի ներկայացուցիչների նկատմամբ խարանի և խտրականության վերացմանն ուղղված հանրային միջոցառումների և ԶԼՄ-ների հետ աշխատանքների իրականացում
- Թեմատիկ ամսագրի և տեղեկատվական նյութերի մշակում և տարածում