17.10.2015 Սեպտեմբերի 17-ին "Արտ Բրիջ" գրախանութ-սրճարանում տեղի ունեցավ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ի և Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց միության կողմից կազմակերպված լրագրողական հոդվածների մրցույթի ամփոփման և մրցանակաբաշխության միջոցառումը: Նախաձեռնությունը իրականացվեց ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի (UNAIDS) աջակցությամբ: Լավագույն երեք հոդվածները ներկայացրած լրագրողներին շնորհվեցին վկայականներ և դրամական պարգևներ: Ստորև ներկայացված հղումներով կարող եք ծանոթանալ հաղթող հոդվածներին:
12.02.2012 Երեկ, փետրվարի 11-ին Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ ցուցահանդես-վաճառք, որին մասնակցեց նաև Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ-ն: Մեր սեղանիկին ներկայացված էին կազմակերպության անդամների և շահարուների ձեռագործ աշխատանքները: Աշխատանքների վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց խնդիրների լուծմանը: |