«Գործի´ր» մրցույթ-ցուցահանդեսը երիտասարդ ստեղծագործողների հարթակ է, որը նպատակ ունի ներկայացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և մարդու իրավունքների հիմնախնդիրները վիզուալ մեթոդներով: Ներկայացրեք այդ հարթակում Ձեր այն աշխատանքները (գեղանկար, լուսանկար, գրաֆիկա, ծաղրանկար, մանրանկար և այլն) և աշխատանքների կարճ մեկնաբանությունը, որտեղ այս կամ այն կերպ արծարծվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնախնդիրը, ազդեցությունը մարդու իրավունքների և ամենօրյա կյանքի վրա: Ինչպե՞ս է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը ձևավորում մեր վերաբերմունքը այն մարդկանց նկատմամբ, ովքեր ներազդված են դրանով և ինչպես է ազդում դա մեր աշխարհընկալման վրա: Ինպե՞ս է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի գոյությունը ազդում սեռականության վրա և սեռական փորձառության վրա ընդհանրապես, և ինչպե՞ս կարող են արվեստի գործերը տալ այս ամենի վիզուալ արտահայտումը:
Մենք հավատում ենք, որ արվեստը հզոր քաղաքական և սոցիալական միջավայր է, և Դուք ինքներդ հնարավորություն կունենաք ցույց տալու այն ճանապարհները, որով արվեստը կարող է ազդեցություն ունենալ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին առնչվող հիմնախնդիրների բարձրաձայնմանն ու կարևորությանը:
Ավելին, ներկայացնելով Ձեր աշխատանքները այս մրցույթ-ցուցահանդեսին և փոխելով մարդկանց պատկերացումները ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերող մարդու իրավունքների հիմնախնդիրների շուրջ` Դուք հնարավորություն կունենաք շահելու մրցանակ` նեթբուք:
Բաց մի´ թողեք Ձեր հնարավորությունը առաջ քաշելու փոփոխություն, ինչու չէ նաև շահելու մրցանակ: