27.05.2016 ՎԱՐԺԱՆՔԻ ՀՐԱՎԵՐ ![]() «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» և «Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպությունները սիրով հրավիրում են բոլոր հետաքրքրված անձանց մասնակցելու թմրամիջոցների օգտագործումից առաջացած վնասի նվազեցման` մեթադոնային փոխարինող բուժման վերաբերյալ վարժանքի: Վարժանքի թեմաներն են. - Ի՞նչ է վնասի նվազեցումը. վնասի նվազեցման փիլիսոփայությունն ու նպատակները; - Թմրամիջոց օգտագործող անձանց առավել հաճախ հանդիպող իրավունքների խախտումները; - Թմրամիջոցների և թմրամոլության վերաբերյալ իրավիճակը ՀՀ-ում; - Մեթադոնային փոխարինող բուժում (ՄՓԲ). պատմական ակնարկ, ՄՓԲ առաջ դրվող նպատակները, ազդեցության մեխանիզմները, արդյունավետության չափման եղանակները: Վարժանքը տեղի կունենա հունիսի 7-ին Երևանում: Սկիզբը 09:30, ավարտը 17:00: Շուտով կտեղադրվի նաև վարողների մասին տեղեկատվություն: Մենք համոզված ենք, որ վարժանքը հետաքրքիր կլինի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների աշխատակիցների, սոցիալական աշխատողների, հոգեբանների, բժիշկների և այլ մասնագետների համար: Վարժանքը իրականացվում է Բաց Հասարակության Հիմնադրամներ - Հայաստան կազմակերպության ֆինանսական աջակցությամբ: Մասնակցության համար կարող եք գրանցվել մինչև հունիսի 5-ը այս հղումով կամ ուղարկելով էլեկտրոնային հաղորդագրություն info@realwrp.com հասցեին: Հաղորդագրության վերնագրում խնդրում ենք նշել. «ՄՓԲ վարժանք»: Մանրամասների համար կարող եք դիմել info@realwrp.com կամ 094 425582 հեռախոսահամարով: 09.11.2015 «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ին անհրաժեշտ են ակտիվ, խելացի, նախաձեռնող կամավորներ, ովքեր կաջակցեն նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 1-ը ժամանակահատվածում 4 հանրային միջոցառումների անցկացմանը, որն իրենից ներկայացնում է անանուն և անվճար հետազոտություն ՄԻԱՎ-ի վերաբերյալ: Պատրաստականություն հայտնած բոլոր անձիք նախօրոք կմասնակցեն գիտելիքների ու հմտությունների ձեռքբերման դասընթացի և միջոցառման ավարտին կստանան մասնակցության վկայական և շնորհակալագիր: Բոլոր հետաքրքրված անձանց խնդրում ենք նախօրոք`մինչև նոյեմբերի 19-ը, գրանցվել հետևյալ հեռախոսահամարով +374 77 91 83 33 կամ info@realwrp.com: Սիրով սպասում ենք Ձեր արձագանքին: Նմանատիպ միջոցառումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով. https://www.facebook.com/events/695810980564041/ ևԳնանշման հրավեր «ԹՈՔ ՇՈՈՒ»-ի նկարահանում և հեռարձակում «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ն հրավիրում է շահագրգիռ կազմակերպություններին ներկայացնել գնառաջարկ «թոք-շոու» կազմակերպման, նկարահանման և հեռարձակման համար: «Թոք-շոուն» պետք է նվիրված լինի միգրատների շրջանում ՄԻԱՎ-ի ազդեցության նվազեցման, ինչպես նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման, բուժման, խնամքի ծառայությունների հասանելիության բարձրացման թեմաներին: Հաղորդումը պետք է պատրաստվի «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» կազմակերպության հետ սերտ համագործակցությամբ: Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետը - 16/11/2012 1.Չափանիշներ. 1.1. Հաղորդումը պետք է հեռարձակվի 19.00-24.00 ընկած ժամանակահատվածում, 1.2. Կրկնությունների առկայությունը պարտադիր է,
1.3. Տևողությունը պետք է լինի առնվազն 45 րոպե: 2. Ծառայությունների մատուցման ժամանակացույց. 2.1. Աշխատանքների իրականացման վերջնաժամկետը - 01/12/2012: 3. Այլ պայմաններ. 3.1. Գնառաջարկը պետք է ներկայացված լինի ՀՀ դրամով`
առանց ԱԱՀ, 3.2. Ներկայացված գները պետք է մնան անփոփոխ գնառաջարկը ներկայացնելուց 30 օրերի ընթացքում, 3.3. Կատարված աշխատանքների դիմաց վճարումը կիրականացվի ընդունման-հանձման ակտը ստորագրելուց 5 աշխատանքային օրերի ընթացքում: 4. Գնառաջարկի գնահատման չափանիշները. 4.1. Հաղորդաշարի և հեռուստաալիքի լսարանի ծավալը ըստ GFK ցուցանիշի, 4.2. Ծառայությունների արժեքը, 4.3. Նմանատիպ, սոցիալական ուղղվածության, «թոք-շոուների» պատրաստման փորձ: 5. Ներկայացվելիք փաստաթղթերի ցանկ 5.1. Գնառաջարկ, 5.2. Վերջին ամսի համար GFK ցուցանիշի դինամիկայի վերաբերյալ տեղեկանք, 5.3. Նմանատիպ, սոցիալական ուղղվածության, «թոք-շոուների» պատրաստման փորձի վերաբերյալ տեղեկանք: Խնդրում ենք ներկայացնել գնառաջարկը «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ի գրասենյակ` Մ.Ավետիսյան 4-րդ փ. տուն 33 հասցեյով: Տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010249318 կամ 091461307 հեռախոսահամարներով: 23.09.2012 – Փակված է ՎԱՐԺԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Իրական աշխարհ, իրական մարդիկ» կազմակերպությունը (www.realwrp.com) «Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց միավորման» (www.ecuo.org) աջակցությամբ իրականացնում է ԶԼՄ-ների հետ աշխատանքին նվիրված դասընթաց` «Ինչպես մամուլը դարձնել Ձեր կազմակերպության արդյունավետ գործիքը» վերնագրով: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին հրավիրում ենք դիմել մասնակցության համար: Երկօրյա դասընթացը կայանալու է հոկտեմբերի 16-17-ին Երևան քաղաքից դուրս` ընտրությունը անցած դիմողները կտեղեկացվեն մանրամասների վերաբերյալ: Վարժանքի մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը հոգում են կազմակերպիչները: Աշխատանքային լեզուն ռուսերենն է: Վարժանքը կվարի «Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց միավորման» մամլո քարտուղար` Յուլիյա Ռասկևիչ: Վարողի CV-ն և վարժանքի նկարագրությունը ռուսերեն լեզվով կարող եք բեռնել այստեղից. Վարժանքի մասնակիցների թվի սահմանափակ լինելու պատճառով վարժանքի կազմակերպիչները, հնարավոր է, ստիպված կլինեն կատարել ընտրություն: Ընտրությունը կիրականացվի հիմնվելով դիմումի մեջ նշված տեղեկատվության վրա: Ընտրության ժամանակ նախապատվությունը կտրվի ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց, առավել վտանգի ենթարկվող խմբերի, կանանց և աղջիկների ինքնա-կազմակերպությունների, կամ նշված խմբերի շահերը պաշտպանող կազմակերպությունների ներկայացուցիչներին: Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել դիմումի ձևը, որը կարող եք բեռնել այստեղ, և լրացված դիմումը ուղարկել hovhannes@realwrp.com էլեկտրոնային հասցեով: Խնդրում ենք դիմումի ֆայլի անվանման մեջ ավելացնել Ձեր անունն ու ազգանունը: Դիմելու վերջնաժամկետն է 05.10.2012: Ընտրության արդյունքների մասին կտեղեկացնենք մինչև 08.10.2012: 27.03.2012 – Փակված է ԱՇԽԱՏԱՆՔԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» սոցիալական հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ ջատագովության մասնագետի թափուր պաշտոնի համար: 14.03.2012 – Փակված է ԳՆԱՌԱՋԱՐԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ Շահագրգիռ կազմակերպությունները հրավիրվում են. անդամների աշխատանքային հանդիպման կազմակերպում» RWRP-12-01 ծառայությունների մատուցման համար ներկայացնել գնառաջարկ, նախահաշվի ձևով: 17.02.2012 – Փակված է ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ «Միջ-սահմանային համագործակցություն Հարավային Կովկասում և Ռուսաստանի Դաշնությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և հետևանքների նվազեցման համար» ծրագրի անձնակազմի համար: Մրցույթը իրականացվելու է հետևյալ պաշտոնների համար.
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց կենսագրությունը (CV) և հետաքրքրվածության նամակը հետևյալ հասցեյով. realwrp@gmail.com վերնագրում նշելով այն պաշտոնը, որի համար հավակնում են: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս.թ. մարտի 10-ը: ԽՐԱԽՈՒՍՎՈՒՄ ԵՆ ՄԻԱՎ-ով ԱՊՐՈՂ ՄԱՐԴԻԿ, ԿԱՆԱՅՔ, ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ և ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՔ: |