Հարց: Եթե աշխատողը ՄԻԱՎ ունի, նրան թույլատվրում է շարունակել աշխատել այդ ոլորտում: Պատասխան: ՄԻԱՎ-ը պատճառ չէ ինքնիրենով աշխատանքից ազատելու համար: Նրանք, ովքեր դեռ իրենց առողջ և աշխատունակ են զգում, պետք է շարունակեն աշխատել նույն ձևով: ՁԻԱՀ-ի փուլում կամ ՁԻԱՀ-ի փուլում ուղեկցող հիվանդությունների դեպքում պետք է ստանան համապատասխան բուժում, ինչպես և յուրաքանչյուր այլ աշխատող, որը չունի ՄԻԱՎ: Հարց. Որտեղ են գտնվում ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ: Պատասխան. Եթե ձեզ հետաքրքրում է, թե արդյոք նրանց փակում են ինչ որ բուժ հաստատություններում, ապա պետք է ասենք, որ ոչ: ՄԻԱՎ ունեցող մարդիկ ապրում են հասարակությունում, աշխատում են ձեզ հետ միասին, սովորում են ձեզ հետ, սպասարկում են ձեզ, ապրում են ձեր տանը ձեր կողքին: |