Հարց. Ես պառկած եմ տուբ դիսպանսերում, երկու ամիս առաջ ինձ մոտ հայտնաբերել են ՄԻԱՎ: Իմ CD բջիջները 70 են: Միջինում ինչքան են ապրում ՄԻԱՎ-ով, եթե իրենց վարակված լինելու մասին նրանք իմացել են մեկ ամիս առաջ: Ես ՄԻԱՎ վարակակիր եմ, ինչքան երկար կարող եմ ապրել: Պատասխան. Առանց բուժման ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կյանքի միջին տևողությունը տասներկուսից տասնհինգ տարի է: Պրոֆիլակտիկ բուժման դեպքում, ըստ արտասահմանյան մասնագետների տվյալների, կյանքը շատ ավելի է երկարում: Ամենակարևորը վիրուսի բազմացման վերահսկումն է: Եթե այս խնդիրը հաջողվում է լուծել, ապա ինքնազգացողությունը բավականին բարելավում է: Բուժումը կախված է և՚ այցելուի և՚ բժշկի ջանքերից: Ամենակարևորը բժշկի ցուցումներին հետևելն է: Հարց. Միշտ է արդյոք ՄԻԱՎ-ից հետո առաջանում ՁԻԱՀ:
Պատասխան. Երբ խոսում ենք ՁԻԱՀ-ի մասին, ենթադրում ենք, որ ՄԻԱՎ ունեցող մարդու մոտ իմունային համակարգը վիրուսի ազդեցությամբ թուլանում է, զարգանում են օպորտյունիստական հիվանդություններ, որոնց դեպքում կարող է լինել նաև մահ: Տարիների ընթացքում, եթե ՄԻԱՎ-ով ապրող մարդը չի ստանում բուժում, ապա գրեթե բոլորի մոտ, ՄԻԱՎ վարակը անցնում է ՁԻԱՀ-ի փուլին: Ժամանակակից բժշկությունը հաջողությամբ պայքարում է դրա դեմ: Ժամանակին սկսաց հակառետրովիրուսային բուժումը թույլ չի տալիս վիրուսին բազմանալ, ադպիսով պահպանելով իմունիտետը երկար տարիներ, ինչը նշանակում է, որ հնարավոր չէ ՁԻԱՀ-ի զարգացումը: |